Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    484,5

  • EUR

    564
    572

  • RUB

    7,59
    7,84

Կարևոր իրադարձություններ

Մասիսի ԲԿ-ի տնօրենը «Թեյը՝ մեզի փոխարեն» օպերացիայի համար այլ շարժառիթ է ունեցել. «ՉԻ»

09 Փետրվար, 2018 10:02
Մասիսի ԲԿ-ի տնօրենը «Թեյը՝ մեզի փոխարեն» օպերացիայի համար այլ շարժառիթ է ունեցել. «ՉԻ»

Համացացն ու հեռուստաեթերը ողողվեցին տեղեկություններով, թե Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել եւ ստացել մեզի անալիզի պատասխան:

Հիվանդանոցի տնօրենը հայտարարել էր, որ աշխատողներին ստուգելու դրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքները:

«ՉԻ» տեղեկություններով՝ տնօրենի կողմից իրականացված այդ «տրյուկը» այլ շարժառիթ ունի:

Ութ ամիս առաջ ԲԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակված Նունե Ավանեսյանը նշանակվելու հենց առաջին օրվանից ցանկացել է ազատվել լաբորատորիայի հասակավոր աշխատակիցներից եւ նրանց փոխարեն աշխատանքի ընդունել երիտասարդ մասնագետների, ինչը նրան չի հաջողվել:

Աշխատակիցները չեն ցանկացել հեռանալ իրենց դիմումի համաձայն: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Նունե Ավանեսյանը նպատակին հասնելու համար իրականացրել է «թեյ» օպերացիան եւ այդ «տրյուկը» նրան մեծապես հաջողվել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին