Կարևոր իրադարձություններ

Սելենա Գոմեսը՝ Harper's Bazaar-ի մարտ ամսվա համարում (լուսանկարներ)

08 Փետրվար, 2018 12:35
Սելենա Գոմեսը՝ Harper's Bazaar-ի մարտ ամսվա համարում (լուսանկարներ)

25-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը լուսանկարվել է ամերիկյան հեղինակավոր Harper's Bazaar ամսագրի մարտ ամսվա համարի համար: Երգչուհին նաև հարցազրույց է տվել ամսագրին՝ պատմելով վերջերս իր դեպրեսիայի մասին:

Լուսանկարների հեղինակն Ալեքսեյ Լյուբոմիրսկին է, իսկ հարցազրուցավարը՝ «13 պատճառ՝ ինչու» սերիալի աստղ Քեթրին Լենգֆորդը։

Սելենան հայտնել է, որ համար հագուստը երբեք կարևոր չի եղել, իսկ կոշիկների հանդեպ նա մեծ կիրք ունի: Նա կյանքում նախապատվություն է տալիս Casual ոճին։

Երգչուհին խոստովանել է, որ դեպրեսիա և նյարդային խանգարումներ է ունեցել. 

«Ես պայքարելու եմ դրա դեմ։ Ես ուզում եմ վստահ լինել, որ առողջ եմ։ Իրականում ես որևէ նպատակ չեմ դնում իմ առաջ, քանի որ չեմ ուզում վշտանալ, եթե չկարողանամ իրականացնել դա։ Բայց ես կշարունակեմ աշխատել իմ երաժշտության ու նոր ալբոմների վրա»,- ասել է նա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին