Կարևոր իրադարձություններ

Հայտնի և ամենադաժան հանցագործների 11 հազվագյուտ լուսանկարներ (ֆոտոշարք)

06 Փետրվար, 2018 12:27
Հայտնի և ամենադաժան հանցագործների 11 հազվագյուտ լուսանկարներ (ֆոտոշարք)

Այս մարդիկ մասսայական հանցագործությունների հեղինակներ են, սակայն նրանց անգամ քրեական օրենսգիրքը չի կանգնեցրել:

Հայտնի Բոնի և Կլայդ զույգը

1929 -1939թթ. նրանք բանկեր էին թալանում: Զույգի անօրինական գործողությունների հետևանքով 9 ոստիկան և մի քանի քաղաքացի է սպանվել:

Օտտո Սկորցենի

Ադոլֆ Հիտլերի ընկերն էր, ով փրկել է Մուսոլինիին մահից: Չնայած իր անհաշվելի չարագործություններին՝ նա մահացել է իր տանը՝ անկողնում, ինչ-որ հրաշքով խուսափելով պատժից:

Բենիտո Մուսոլինի

1919 թվականին նա ստեղծել է ֆաշիստական կուսակցությունը և մշակել դրա գաղափարական հիմնադրությունները։ Սկզբում դրա նպատակն էր «Ապահովել իտալական ազգի բարօրրությունը»։ Քայքայված երկրում այդ գաղափարը հրապուրիչ էր։ Օգտվելով երկրում ստեղծված ծանր տնտեսական և քաղաքական դրությունից՝ Մուսոլինին եկել է իշխանության։ 1922 թվականին նա դարձել է վարչապետ։ Սկզբում նա կառավարում էր ըստ սահմանադրության, սակայն հետագայում վերածվել է բռնապետի։ Բոլոր քաղաքական կուսակցությունները, բացի ֆաշիստականից, օրենքից դուրս հայտարարվեցին։ Մուսոլինին ճանաչվեց երկրի առաջնորդ՝ «Դուչե»։ 1943 թվականին նա հեռացվել է իշխանությունից, իսկ հետո կնոջ հետ մահապատժի ենթարկվել ժողովրդի կողմից։

Երիտասարդ Ալ Կապոնե

Նա ամերիկացի գանգստեր էր, ով կահույքային բիզնեսի ծածկի տակ Չիկագո է մատակարարել ալկոհոլային խմիչքներ (այդ ժամանակ ԱՄՆ-ում գործում էր չոր օրենքը)։ Բացի այդ, Կապոնեն նաև զբաղվել է ծանրակշիռ քաղաքական գործիչներին կաշառքներ բաժանելով և կավատությամբ։ Չնայած իր անօրինական գործունեություններին՝ Կապոնեն եղել է նշմարելի քաղաքական գործիչ, քանի որ զուգահեռորեն զբաղվել է բարեգործություններով՝ ժողովրդի շրջանում ձեռք բերելով «Մեր ժամանակների Ռոբին Հուդ» որակավորումը։

Երիտասարդ Պաբլո Էսկոբար

Նա եղել էկոլումբիացի թմրաբարոն, Մեդելինյան կոկաինային կարտելի առաջնորդ։ Համարվել է պատմության ամենահարուստ հանցագործներից մեկը՝ վաղ 90-ականներին ունենալով շուրջ 30 միլիարդ ԱՄՆ դոլարի կարողություն: Կոկաինի առևտրի արդյունաբերություն մուտք է գործել վաղ 1970-ականներին՝ ոլորտի բազմաթիվ այլ ներկայացուցիչների հետ ձևավորելով Մեդելինյան կարտելը։ Որոշ ժամանակ անց կարողացել է տիրել ԱՄՆ ներմուծվող կոկաինի 80 % մասնաբաժնին։ Համերկրացիների և հատկապես չքավոր խավի շրջանում վայելել է մեծ ժողովրդականություն, հովանավորել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր, ֆինանսավորել ֆուտբոլային ակումբներ և այլն:

Պոլ Պոտ

Կամբոջայից այս քաղաքական գործիչը մեղավոր է համարվում իր իշխանության օրոք 1-3 միլիոն մարդու մահվան համար:

Չիկատիլո

Նա եղել է խորհրդային սերիական մարդասպան, պեդոֆիլ, նեկրոսադիստ, նեկրոֆիլ և մարդակեր: Մականուններն են՝ «Կատաղած գազան», «Կարմիր պարտիզան», «Ռոստովյան փորաթափ», «Կարմիր փորաթափ», «Մարդասպան անտառաշերտից», «Քաղաքացի իքս» և այլն:

Առկա փաստերի համաձայն, 1978- 1990 թվականներին նա իրագործել է 53 ապացուցված սպանություններ՝ 7-16 տարեկան 21 պատանիների, 9-17 տարեկան 14 աղջիկների, 17-ից բարձր 18 աղջիկների և կանանց: Հանցագործը խոստովանել է, որ կատարել է 56 սպանություն, իսկ օպերատիվ տվյալների համաձայն, Չիկատիլոյի գործողությունների զոհ է դարձել 65 մարդ: Չիկատիլոյի կատարած հանցագործությունների համար սխալմամբ գնդակահարվել է Ալեքսանդր Կրավչենկոն, ով նույնպես մարդասպան է եղել, սակայն ժամանակին չի գնդակահարվել՝ անչափահաս լինելու պատճառով:

Թեոդոր «Թեդ» Բանդի

Ամերիկացի սերիական մարդասպան է եղել, ով գործել է 1970-ական թվականներին: Նրա զոհերն են դարձել երիտասարդ աղջիկներն ու կանայք: Զոհերի հստակ թիվն անհայտ է: Իր մահապատժից որոշ ժամանակ առաջ խոստովանել է 30 մարդասպանությունների կատարումը, որոնք իրականացրել է 1974-ից 1978 թվականների միջև ընկած ժամանակահատվածում: Զոհերի իրական թիվը կարող է ավելին լինել (ավելի քան 100 մարդ): Նա նախատիպ է հանդիսացել «Գառների լռությունը» ֆիլմի հերոսներից մեկի կերպարի համար:

Մարսել Անդրե Անրի Ֆելիքս Պետիոտ

Ֆրանսիացի բժիշկ է եղել, ով դաժանաբար սպանել է կանանց: Նա հայտնի Հանիբալ Լեկտորի նախատիպն է:

Հարոլդ Ֆրեդերիկ «Ֆրեդ» Շիպման

Բրիտանացի բժիշկ է, ով առավել հայտնի է «Բժիշկ մահ» մականունով: Նա իր հիվանդներին մահացու դեղաչափեր էր ներարկում: 2000 թվականին այդ սերիական մարդասպանը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղադրվելու 15 մարդու սպանության համար:

Դադա Ումե Իդի Ամի

Նա իրեն համարում էր Հիտլերի հետնորդը և չէր թաքցնում դա: Նրան հաճախ անվանում էին «Սև Հիտլեր»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին