Կարևոր իրադարձություններ

SheIsland. կղզի, որտեղ կարող են հանգստանալ միայն կանայք (լուսանկարներ)

05 Փետրվար, 2018 11:23
SheIsland. կղզի, որտեղ կարող են հանգստանալ միայն կանայք (լուսանկարներ)

Հուլիսին Ֆինլանդիայից ոչ հեռու կղզի կհայտնվի՝ նախատեսված միայն կանանց համար: Այս մասին հայտնում է New York Post-ը:

SuperShe կազմակերպության ղեկավար Քրիստինա Ռոթի խոսքով՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն այնտեղ կարող են արդյունավետ աշխատել և հանգստանալ տարվա ցանկացած եղանակի:

 

Նման մտահղացում Քրիստինայի մոտ ծագել է, երբ հանգստի ժամանակ նա նկատել է, թե ինչպես են կանայք արձագանքում տղամարդկանց. նրանք անմիջապես լարվում են, սկսում են մտածել իրենց արտաքին տեսքի մասին և, հետևաբար, չեն կենտրոնանում լիարժեք հանգստի վրա:

SheIsland կոչվող հանգստավայրը տեղակայված կլինի Թերքս և Կայկոս կղզիների վրա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին