Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են հատուկ օպերացիան՝ Սիրիական Աֆրինում

24 Հունվար, 2018 00:25
Պուտինն ու Էրդողանը քննարկել են հատուկ օպերացիան՝ Սիրիական Աֆրինում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիպ Էրդողանը երեքշաբթի, հունվարի 23-ին, հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են Սիրիայում իրավիճակը, այդ թվում «Ձիթապտղի ճյուղ» անունը ստացած ռազմական օպերացիան Աֆրինում,– հաղորդում է Anadolu գործակալությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան ռազմական օպերացիա սկսեց Սիրիայի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատների և «Դեմոկրատական միություն» կուսակցության դեմ, որոնց աջակցում է ԱՄՆ–ն։

 

Լրահոս

Դիտել ավելին