Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիան հրաժարվում է նավթից

23 Հունվար, 2018 23:36
Սաուդյան Արաբիան հրաժարվում է նավթից

Սաուդյան Արաբիան մուտք է գործում հետնավթային դարաշրջան, և հույս ունի, որ կառուցվող «ապագայի մեգապոլիսները» կապահովեն երկրի տնտեսության աճն ու բազմազանությունը։ Այս մասին հայտարարել է King Abdullah Economic City (KAEC, Աբդուլա Թագավորի տնտեսական քաղաք) նախագծի տնօրեն Ֆահդ ալ–Ռաշիդը՝ Դավոսի ֆորումում։ Մենք զարգացնելու ենք նավահանգիստները, ժամանցի վայրերը, ինչպես նաև շինարարությունը։ Մենք վստահ ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,– նշել է նա։ Այս քաղաքը պետք է նպաստի Սաուդյան Արաբիայի առևտրի աճին՝ մնացած երկրների հետ։

Քաղաքը հիմնադրվել է 2006-ին՝ Կարմիր ծովի ափին։ Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 100 միլիարդ դոլար։ Էր–Ռիադում գտնում են, որ այս տարածաշրջանը կարող է դառնալ համաշխարհային տնտեսության աճի խթանիչ։

 

Լրահոս

Դիտել ավելին