Կարևոր իրադարձություններ

Բավարիայում 17 ավտոմեքենա է իրար բախվել խոշոր վթարի ժամանակ (լուսանկարներ)

23 Հունվար, 2018 23:22
Բավարիայում 17 ավտոմեքենա է իրար բախվել խոշոր վթարի ժամանակ (լուսանկարներ)

Գերմանական Բավարիայի մայրուղիներից մեկում զանգվածային վթար է տեղի ունեցել 17 ավտոմեքենայի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով գերմանական աղբյուրը, վթարի հետևանքով 18 մարդ է տուժել, որոնցից 3-ը լուրջ վնասվածքներ են ստացել:Բրայտենգյուսբախի 73-րդ ավտոմայրուղու 300 մետր երկարությամբ տարածության վրա, ընդհանուր առմամբ, երեք ՃՏՊ է տեղի ունեցել առավոտյան 7:30-ին: Ոստիկանության տվյալներով՝ վթարի պատճառը կարող էր դառնալ տրանսպորտային միջոցների միջև անվտանգ հեռավորութունը չպահպանելը:

Վնասի ընդհանուր չափը գնահատվել է ավելի քան 150 000 եվրո: Արտակարգ ծառայությունների աշխատանքով պայմանավորված՝ ճանապարհի հատվածների փակումը հանգեցրել է մինչև 7 կմ երկարությամբ խցանումների:


 

Լրահոս

Դիտել ավելին