Կարևոր իրադարձություններ

Սիցիլիայում «Կոզա նոստրայի» 50 անդամի են ձերբակալել

23 Հունվար, 2018 23:00
Սիցիլիայում «Կոզա նոստրայի» 50 անդամի են ձերբակալել

Իտալացի կարաբիներները ավելի քան 50 մարդու են ձերբակալել սիցիլիական «Կոզա նոստրա» մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում լայնածաված իրականացված գործողությունների արդյունքում:

Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, ձերբակալվածների թվում են Արիջետո նահանգի 16 մաֆիոզ ընտանիքի ներկայացուցիչները, ինչպես նաև Սան Բիաջիո Պլատանիի քաղաքապետը, որը պաշտոնն ստացել է «Կոզա նոստրայի» հետ կապերի շնորհիվ

Կարաբիներների հաղորդմամբ՝ բոլոր 56 ձերբակալված անձինք կասկածվում են հանցավոր կազմակերպություն ստեղծելու, տեղի ընկերություններից իրականացված դրամաշորտության և թմրանյութի շրջանառությանը մասնակցելու մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին