Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանը չի կարող մասնակցել «Չելսիի» հետ խաղին

23 Հունվար, 2018 22:45
Մխիթարյանը չի կարող մասնակցել «Չելսիի» հետ խաղին

Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» «Էմիրեյթսում» կմրցի «Չելսիի» հետ:
Ինչպես տեղեկացնում է «ESPN»-ը, «զինագործների» նորեկ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարող մասնակցել վաղը կայանալիք հանդիպմանը:

Պատճառն այն է, որ Մխիթարյանը «Արսենալ» է տեղափոխվել այն ժամանակ, երբ Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակչի վիճակահանությունն արդեն տեղի է ունեցել:

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել:

 

Լրահոս

Դիտել ավելին