Կարևոր իրադարձություններ

Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են

23 Հունվար, 2018 22:25
Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք:

Բացահայտվել է անձի առևանգման 2, գողության 12, խարդախության 8, դրամանենգության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին