Կարևոր իրադարձություններ

Փարիզում Սեն գետը դուրս է եկել ափերից

23 Հունվար, 2018 22:00
Փարիզում Սեն գետը դուրս է եկել ափերից

Փարիզում Սեն գետը տեղատարափ անձրևների հետևանքով դուրս է եկել ափերից: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ ջրի մակարդակը բարձրացել է՝ հասնելով 4.9 մետրի: Նախնական կանխատեսումների համաձայն՝ այն դեռ կբարձրանա և կհասնի 6 մետրի:

Փարիզի իշխանությունները հայտարարել են մի քանի թունելի փակման և գնացքների աշխատանքի դադարեցման մասին:

Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները խնդրել են բոլորին զգույշ լինել գետի մոտակայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին