Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիայում տանն առավելապես սպանում են կանանց, իսկ փողոցում՝ տղամարդկանց

23 Հունվար, 2018 20:25
Շվեյցարիայում տանն առավելապես սպանում են կանանց, իսկ փողոցում՝ տղամարդկանց

2009-2016 թթ Շվեյցարիայում դիտվել է ընդհանուր առմամբ հանցավորության և մասնավորապես սպանությունների մակարդակի տարեկան անընդմեջ կրճատում։ Այս մասին հայտնել է Շվեյցարիայի Դաշնային վիճակագրական գերատեսչությունը։ Իսկ ահա մահափորձերի թիվը շարունակում է աճել։

2016 թվականին Շվեյցարիայում կատարվել է մոտ կես մլն քրեական հանցագործություն։ Տարեկան միջինը գրացվել է 49 սպանություն, ինչը 38 տոկոսով ցածր է 2000-2004 թթ հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշներից։


Սպանությունների հիմնական վայրը եղել են բնակարանները, քանի որ հանցագործությունների մեծ մասը կատարվել են մերձավորների կողմից։ 70 տոկոս դեպքերում սպանությունների զոհ են դարձել կանայք։ Սակայն բնակարանի սահմաններից դուրս՝ փողոցներում կատարված սպանություների զոհերի 80 տոկոսը կազմել են տղամարդիկ։

 

Լրահոս

Դիտել ավելին