Կարևոր իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայում չի կարող խաղալ 7 համարի խաղաշապիկով

23 Հունվար, 2018 19:30
Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայում չի կարող խաղալ 7 համարի խաղաշապիկով

Այսօր` հունվարի 23-ին հայտնի է դարձել Հենրիխ Մխիթարյանի խաղաշապիկի համարն «Արսենալում»: 

Հայ ֆուտբոլիստին տրվել է 7 համարի խաղաշապիկը: Այնուամենայնիվ, Մխիթարյանը չի կարող մասնակցել Եվրոպա լիգայի խաղերին խաղաշապիկի այդ համարով: 

Այդ համարի խաղաշապիկով լոնդոնցիների կազմում Եվրոպա Լիգայում արդեն խաղացել է Ալեքսիս Սանչեսը և մրցաշարի օրենքները թույլ չեն տալիս, որ հայ կիսապաշտպանը կրի նույն համարի խաղաշապիկը:

Թե որ համարով Մխիթարյանը հանդես կգա Եվրոպա Լիգայում, հայտնի կդառնա ավելի ուշ:

 

Լրահոս

Դիտել ավելին