Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    483

  • EUR

    593
    601

  • RUB

    8,4
    8,65

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Տաշքենդի հիվանդանոցներից մեկի բժիշկները 16 պողպատե ասեղ են հանել 11 ամսական երեխայի մարմնից

23 Հունվար, 2018 19:08
Տաշքենդի հիվանդանոցներից մեկի բժիշկները 16 պողպատե ասեղ են հանել 11 ամսական երեխայի մարմնից

Ուզբեկստանի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի բժիշկները բարդ վիրահատության ընթացքում 16 պողպատե ասեղ են հանել 11 ամսական երեխայի մարմնից: Հունվարի 22-ին այս մասին հայտնել է uznews.uz ինտերնետ-հրատարակությունը։

«Ասեղները հանելու վիրահատությունը տեւել է ինը ժամ, այս պահին երեխան չափազանց ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասված է հաղորդագրության մեջ: Հրատարակության տվյալներով՝ մայրը դիմել է մանկական ուրոլոգին այն բանից հետո, երբ մանկիկի մոտ միզելու խնդիրներ են առաջացել: Զննությունից հետո բժիշկը խորհուրդ է տվել ռենտգեն անել, որի ժամանակ հայտնաբերվել է, որ փոքրիկի մարմնում մետաղյա ասեղներ կան, ճշտվում է հաղորդագրության մեջ:

Երեխան չէր կարող ինքը կուլ տալ 16 ասեղները, քանի որ ռենտգենը ցույց է տվել, որ ասեղները գտնվում են մարմինի տարբեր մասերում: Ուստի կարելի է եզրակացնել, որ ասեղները կողմնակի մարդ է մտցրել»,- ասել է երեխային զննած պրոֆեսոր Հաբիբուլա Աքիլովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին