Կարևոր իրադարձություններ

Փրկարարները հյուրասենյակի հատակին հայտնաբերել են բնակչի դին

23 Հունվար, 2018 17:59
Փրկարարները հյուրասենյակի հատակին հայտնաբերել են բնակչի դին

Հունվարի 23-ին, ժամը 14:47-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1928 թ. ծնված Ռ. Ա.-ի դին: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին