Կարևոր իրադարձություններ

Թուրքական բանակը 2-րդ կորուստն է գրանցել «Ձիթենու ճյուղ» օպերացիայում

23 Հունվար, 2018 17:39
Թուրքական բանակը 2-րդ կորուստն է գրանցել «Ձիթենու ճյուղ» օպերացիայում

Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում թուրքական զինուժը տվել է 2-րդ մարդկային կորուստը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Սիրիայի քրդական ուժերի «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺԻՊ) զինյալների հետ բախումների ժամանակ սպանվել է Թուրքիայի զինված ուժերի սպա ավագ լեյտենանտ Օղուզ Քաղան Ուսթան:

Զինվորականի սպանվելու մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում կատարած գրառման միջոցով:

Նշենք, որ հունվարի 23-ի առավոտյան երկրի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդել էր Սիրիայում քրդերի հետ բախումների հետևանքով առաջին թուրք զինվորի սպանվելու մասին:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

 

Լրահոս

Դիտել ավելին