Կարևոր իրադարձություններ

Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է միջազգային ընկերությունների ղեկավարների հետ (լուսանկարներ)

23 Հունվար, 2018 17:24
Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է միջազգային ընկերությունների ղեկավարների հետ (լուսանկարներ)

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է միջազգային ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նա ու լուսանկարներ հրապարակել:

«Բի Սի Ջի» ընկերության նախագահ Հանս-Պոլ Բյորների հետ քննարկել ենք փոխգործակցության հեռանկարային ուղղությունները։ «ՎԵՈՆ» ( VEON) ընկերությունների խմբի ղեկավարների հետ հանդիպմանն անդրադարձել ենք Կառավարության կողմից իրականացվող Թվային օրակարգին՝ ընդգծելով դրա կարևորությունը մեր երկրի տնտեսության զարգացման համար»,- գրել է վարչապետը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին