Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղյան հակամարտության թեման` ՌԴ փոխարտգործնախարարի և ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրության կենտրոնում.

23 Հունվար, 2018 17:00
Ղարաբաղյան հակամարտության թեման` ՌԴ փոխարտգործնախարարի և ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրության կենտրոնում.

Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքը հրապարակել է հաղորդագրություն, որում  Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Հարավային Կովկասի հարցերով ՄԱԿ-ի Ժնևյան քննարկումների համանախագահի պաշտոնակատար Լևենթ Բիլմանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Հաղորդագրությունում ասվում է` զրույցի ժամանակ անդրադարձ է եղել հակամարտությունների կարգավորման խնդրին: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերով ժնևյան քննարկումներին:Կողմերը նաև քննարկել են խաղաղության և անվտանգության ընդհանուր հարցերը հակամարտությունների կանխարգելման հարցում ՄԱԿ-ի դերի շեշտադրմամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին