Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, ով իր առաջին քայլերն արել է ոչ թե կինոյում, այլ մոդելային հարթակում, վերադարձել է իր «արմատներին»՝ մասնակցելով Christian Dior Haute Couture գարուն/ամառ-2018 հավաքածուի ցուցադրությանը:
The Daily Mail-ի հաղորդմամ` 53-ամյա գեղեցկուհին նախապատվությունը տվել է սև գույնին ու ներկայացել գայթակղիչ լանջաբացվածքով էլեգանտ զգեստով, որը լրացրել է իրեն է՛լ ավելի հմայիչ դարձնող բարձրակրունկներով:
Իր հարցազրույցներից մեկում Բելուչին խոստովանել էր, որ կառուցվածքը պահպանելու համար առանձնապես շատ ջանք չի գործադրում, իսկ մարզասրահ կանոնավոր այցելելու փոխարեն նախընտրում է լավ սնվել ու վայելել կյանքը: