Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան մտահոգված է Սիրիայում Թուրքիայի գործողություններից

23 Հունվար, 2018 16:24
Ֆրանսիան մտահոգված է Սիրիայում Թուրքիայի գործողություններից

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության առնչությամբ:

«Մենք ասացինք, որ այս օպերացիան մեզ մտահոգում է: Մենք հասկանում ենք Թուրքիայի անհանգստությունը սահմանային անվտանգության հարցում, սակայն մենք կոչ ենք անում պաշտոնական Անկարային՝ քրդերի դեմ իրականացվող այս գործողության ժամանակ դրսևորել զգուշություն»,-ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության վերաբերյալ Ֆրանսիան հրավիրել էր ՄԱԿ-ի արտահերթ նիստ:

 

Լրահոս

Դիտել ավելին