Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Գեղարքունիքում 10 օրական երեխայի մահվան պատճառը

23 Հունվար, 2018 14:03
Հայտնի է Գեղարքունիքում 10 օրական երեխայի մահվան պատճառը

Հունվարի 19-ի առավոտյան Ոստիկանության Մարտունու բաժին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերել են 10 օրական տղա երեխայի դի։  

Մադինա համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյան հայտնել է, որ նորածինը ընտանիքի երրորդ երեխան էր:

«Ժամը 05:00-ի սահմաններում ծնողներն արթնացել են եւ տեսել, որ երեխան սառած է: Ես իրենց տանը եղել եմ, ծնողներից հարցրել եմ, երեխան առողջական խնդիրներ չի ունեցել, առողջ է եղել: Մեկ տարի առաջ էլ իրենց 1 տարեկան տղա երեխան մահացավ: Նա էլ հանկարծամահ էր եղել: Գիշերը նորմալ քնել էր, առավոտյան մահացած էր եղել»,- ասել է նա:  

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ երեխայի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Սակայն դատաբժիշկների նախնական ախտորոշման համաձայն՝ երեխայի մահվան պատճառը եղել է թոքաբորբը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին