Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

Հայերի ներկայիս թշնամիները. տարվա TOP 10

19 Դեկտեմբեր, 2015 09:23
Հայերի ներկայիս թշնամիները. տարվա TOP 10

Գրեթե բոլոր հայերի ատելությունը վայելող այս օտարերկրացիները ամենամեծ վնասն են հասցրել Հայաստանին կամ այս տարի ևս ամենից շատն են բարկացրել հայերին: Եվ այսպես.

 

 

1.   Վալերի Պերմյակով

Նրա զարհուրելի սպանությունը դարձավ 2015 թվականի ամենասարսափելի հանցագործությունը Հայաստանում: Ողջ Հայաստանը սգաց մանկահասակ երեխաների և մի ողջ ընտանիքի սպանդից հետո: Նրան Հայաստանում դատելու պահանջը դարձավ ամենամեծ հանրային հուզմունքի և ըմբոստության առիթ: Այսօր հայերի համար ամենաստոր ու վտանգավոր հանցագործը նաև ամենաատելի մարդն է այս տասնյակում:  

2.   Իլհամ Ալիեվ

Նրա արձակած հրամաններով ու կրակոցներով շարունակում են զոհվել բազմաթիվ հայ երիտասարդներ: Նա շարունակում է իր ժողովրդի մեջ սերմանել ու սրել թշնամանքը ընդդեմ հայ ժողովրդի: Նրա անաշխատ նավթադոլարները նրան դարձրել են ոչ միայն հայության, այլև ժողովդրավարության և համամարդկային արժեքների թշնամի: Նա կոպտում է ևրոպացիներին, վիրավորում ամերիկացիներին և դավաճանում ռուսներին՝ թաքնված իր մեծ եղբոր փեշի և նավթային կարճատև հաջողության ներքո:

 3.   Ռեջեփ Թայիփ Էրդողան

Նա խորհրդանշում և առաջնորդում է Թուրքիայի հասարակության ամենահետադիմական ու ռասիստական հատվածները: Նրա խարդավանքների շնորհիվ ոչ միայն բազմաթիվ հակահայ քայլեր են կատարվում, այլև քարուքանդ է լինում Սիրիան, ծաղկում է Իսլամական պետությունը, ռմբակոծվում է Իրաքը, խաբվում և տառապում է քուրդ ժողովուրդը, խոչընդոտվում են ռուսական հակատեռորիստական գործողությունները: Նրա որդին անթաքույց շփվում և հսկայական գումարներ է վաստակում ահաբեկիչների հետ, իսկ նա օր-օրի դառնում է մարդկության ամենամեծ թշնամիներից մեկը: 

4.   Ռամիլ Սաֆարով

Որքան էլ ժամանակ անցնի այս ստոր մարդասպանի արարքից, միևնույնն է նա հայության և քաղաքակիրթ մարդկության համար կմնա նողկալի մի արարած, որը կարողացավ միջազգային սեմինարի ընթացքում կացնահարել քնած հայ երիտասարդին: Հայության ատելությունը այս հակահերոսի նկատմամբ առավել արդարացիորեն սրվեց, երբ նրան ազատեցին Հունգարիայում, իսկ հետո հերոսացրին մարդասպաններին պաշտող ու խրախուսող Ադրբեջանում:

 5.   Դողու Փերինչեք

Ծեր ու ստախոս թուրքը այս տարի դարձյալ գրավեց ողջ հայության ուշադրությունը, քանի որ ցավալի հանգուցալուծում տրվեց նրա բազմամյա դատական վեճին: Որքան էլ առանձին դրական ձեռքբերումներ եղան հայկական կողմի համար, այդուհանդերձ այս ցինիկ թուրքը եվրոպական դատարանի վճռով կարողացավ իրեն թույլ տալ հերքել հայոց ցեղասպանությունը և այդ ցեղասպանության հարյուրամյակին անպատիժ մնալ իր այդ լկտի արարքի համար:

 6.   Մեթյու Բրայզա

Մինսկի խմբի այս ամենավատ եռանախագահը պարբերաբար շարունակում է հակահայ ելույթներ ունենալ: Ամուսնությունը թրքուհու հետ նրան եռանախահագող հաշտարարից վերածեց Ադրբեջանում ԱՄՆ կողմնակալ դեսպանի, իսկ այնուհետև ղարաբաղյան կոնֆլիկտից իբր մի բան հասկացող փորձագետի: Սեփական անկողնում հակահայ զգացումներով լցվող այս ամերիկացին միջազգային մեդիա դաշտը պարբերաբար լցնում է իր անարդար դատողություններով և արժանանում հայության ատելությանն ու պարսավանքին:

 7.   Ռոբերտ Ուոլթեր

Այս կաշառակերության մեջ մեղադրվող բրիտանացին իր ծախու ելույթներով հիշեցնում է հայաստանյան առանձին խորհրդարանականների, բայց հայ ժողովրդին պատճառած նրա վնասը շատ ավելի զգալի է: Նրա սև խավիարից ծնված սև գործը դեռ կշարունակի հայերի համար դժվարություններ ստեղծել հաջորդ տարի, երբ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում կներկայացվի նրա կողմնակալ, ստահոդ և հայատյաց զեկույցը:

 8.   Կոնչիտա Վուրստ

Նա ոչ մի նյութական կամ իրական վնաս չի պատճառել հայ ժողովրդին, բայց դրա պահպանողական հատվածը նույնքան թույնով ու ատելությամբ է լցված նրա նկատմամբ, որքան այս տասնյակի մյուս թշնամիների դեմ: Հայաստանում շատերը վախենում են, որ նա միայն իր արտաքինով ու գոյությամբ իր սեռական նախասիրությունները կփոխանցի իրենց մտերիմներին, իսկ հայ ժողովուրդն էլ նրա պատճառով կկորցնի իր ընտանեկան, բարոյական և կրոնական արժեքները:

 9.   Ահմեդ Դավութօղլու

Այս նենգ թուրք պաշտոնյան շարունակում է ոչ միայն ցեղասպանության ուրացումը, այյլև հայերի դեմ ցինիկ արտահայտություններ է անում Բաքվում և այլուր: Թուրքիայի երկրորդ հզորագույն մարդը գիտի ինչպես շփվել աշխարհի տարբեր առաջնորդների հետ և իր շփումները մշտապես օգտագործում է Հայաստանի դեմ հերթական դավերը նյութելով: Նրա հակահայ գործունեությունը չդադադրեց նույնիսկ հայտնի հայ-թուրքական արձանագրությունները Էդուարդ Նալբանդյանի հետ բարեկամաբար ստորագրելուց հետո:

10.  Դմիտրի Կիսիլյով

Նա եկավ Հայաստան և որոշեց իր համառուսական մուննաթով ռուսախոս դարձնել հայերին: Նա նույնիսկ պնդեց, որ եթե հայերը լավ ռուսերեն չխոսեն, ապա իրենց անվտանգությունը կվտանգվի: Շատ հայեր նրան տանել չեն կարողանում նաև իր հաղորդման ընթացքում ատոմային զենքով սպառնալու, Ադրբեջանամետ դիրքորոշումներ հայտնելու, շովինիստական դրսևորումների համար: Հայաստանի ազգային ժողովում նրա հյուրախաղերից հետո շատերը ցանկացան Հայաստանում պաշտոնապես անցանկալի անձ ճանաչել նրան:

 Հայերին վնաս պատճառողներ ու զայրացնողներ էլի կան ու կլինեն, բայց այս տարի ամենաատելիները հաստատապես սրանք էին:

 


Շաբաթի թղթակցակազմի ու իր դիտարկումները ամփոփեց և ներկայացրեց
Տիգրան Գալստյանը

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին