Կարևոր իրադարձություններ

Տղամարդը հյուրանոցում դանակահարել է եղբոր կնոջը

23 Հունվար, 2018 11:10
Տղամարդը հյուրանոցում դանակահարել է եղբոր կնոջը

Երեւանի հյուրանոցներից մեկում հունվարի 22-ին կին է դանակահարվել: Ժամը 13։30-ի սահմանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 06 խումբը Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցից «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, աջ կոնքազդրային հոդի վերին երրորդի կողմնային մակերեսի, աջ գոտկային մակերեսի, կրծքավանդակի աջ կեսի ստորին հատվածի ծակած-կտրած վերքեր, հեմոտոմիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի կնոջ։

Shamshyan.com-ի՝ փոխանցմամբ՝ վիրավորը Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Իզաբելա Կ.-ն է։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12։20-ի սահմանում Նորքի այգիների փողոցում գտնվող «Բեստ Վյու Երևան» հյուրանոցային համալիրում Իզաբելա Կ.-ի հետ վիճաբանել է նույն վարչական շրջանի բնակիչ, 42-ամյա Մամիկոն Բաբայանը, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Իզաբելա Կ.-ի մարմնի տարբեր մասերին։

Վիրավոր Իզաբելա Կ-ն նրա եղբոր կինն է։

 

Լրահոս

Դիտել ավելին