Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ կառավարությունը վերսկսել է աշխատանքը

23 Հունվար, 2018 10:56
ԱՄՆ կառավարությունը վերսկսել է աշխատանքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Սենատի ու Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված ժամանակավոր բյուջեի մասին օրինագիծը, գրում է The Independent-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ փաստաթղթով դաշնային կառավարության ֆինանսավորումը երկարաձգվում է մինչև փետրվարի 8-ը:

Հիշեցնենք, որ բյուջեի մասին օրինագծի չընդունման հետևանքով ԱՄՆ կառավարությունը երեք օր էր՝ դադարեցրել էր աշխատանքը: Կառավարության հազարավոր աշխատակիցներ շաբաթ օրվանից չեն աշխատել ֆինանսավորման բացակայության պատճառով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին