Կարևոր իրադարձություններ

Թուրքիան Ռուսաստանին ոչ մի երաշխիք չի տվել «Ձիթենու ճյուղ» օպերացիայի հարցում

23 Հունվար, 2018 10:58
Թուրքիան Ռուսաստանին ոչ մի երաշխիք չի տվել «Ձիթենու ճյուղ» օպերացիայի հարցում

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է  այն խոսակցություններին, ըստ որոնց՝ պաշտոնական Անկարան Ռուսաստանին իբր երաշխիքներ է տվել, թե Սիրիայում քրդերի դեմ սկսված «Ձիթենու ճյուղ» օպերացիան սահմանափակվելու է միայն  Աֆրին շրջանով:
 
Միջանկյալ նշենք, որ Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություններ:
 
Թուրքական «NTV» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներին, նշում է, որ նման երաշխիքներ Թուրքիան Ռուսաստանին չի տվել:
 
Ավելի վաղ ռուսական «Коммерса́нтъ» թերթը գրում էր, որ Անկարան Ռուսաստանին խոստացել է, իր զինուժի գործողությունները չեն ընդլայնվի Աֆրինի սահմաններից դուրս:
 
Թուրքիայի արտգործնախարարությունը նաև անդրադարձել է Սոչիում Սիրիայի հարցով կայանալիք ժողովին: Անկարան մեկ անգամ ևս առաջ է քաշել այն պնդումը, որ այդ ժողովին չպետք է մասնակցի Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD)-ը:
 

Լրահոս

Դիտել ավելին