Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա սահուն չի անցնի. «Ժամանակ»

23 Հունվար, 2018 09:57
Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա սահուն չի անցնի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն  աշխատանքային այցով ժամանել է Փարիզ, այսօր հանդիպում է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որից հետո լինելու է երկու նախագահների մամուլի ասուլիսը: «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանը  «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք անարձագանք ու անհետեւանք չեն թողնելու Սերժ Սարգսյանի այս այցը։

«Բողոքի ակցիաներ գուցե չլինեն, բայց նամակով դիմել ենք բոլոր ֆրանսիացի լրագրողներին, որ Մակրոնի հետ հանդիպումից հետո նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանին հարցեր ուղղեն Հայաստանի քաղբանտարկյալների մասին եւ ընդհանուր առմամբ Հայաստանում մարդու իրավունքների վիճակի հետ կապված։ Նույնն արել ենք նաեւ ԵԽԽՎ-ում»,- նշեց Ոսկերչյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին