Կարևոր իրադարձություններ

Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ հայրենիք. «Հրապարակ»

23 Հունվար, 2018 08:50
Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ հայրենիք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանից հետաքրքրվեցինք, թե Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ իշխանությունները «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում կանգնած գործիչներից մեկին՝ գրեթե 18 տարի վտարանդի Վանո Սիրադեղյանին հնարավորություն կընձեռե՞ն վերադառնալ հայրենիք։

«Հոկտեմբերի 27-ից հետո ձեւավորված իշխանությունները չեն դիմի նման քայլի։ Միայն այն դեպքում Վանո Սիրադեղյանին թույլ կտան վերադառնալ հայրենիք, երբ նա անկարող լինի որեւէ բան անել։ Այս իշխանություններն ընդհանրապես որեւէ մեկին թույլ չեն տա դառնալու բյուրեղացման կենտրոն, հասարակությանը միավորելու կենտրոն։

Նույն ձեւով նախագահի ընտրությունն է (որը ոչ թե ընտրություն է, այլ՝ նշանակում) այդ սկզբունքով իրականացվում։ Դա արվում է այն նպատակով, որ հանկարծ որեւէ մեկը չդառնա բյուրեղացման կենտրոն, հասարակության ձգտումները չմարմնավորվեն մեկ կերպարի մեջ»,- մեր հարցին արձագանքեց Արամ Մայիլյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին