Կարևոր իրադարձություններ

Երջանիկ հեփի էնդ. Շինանյութի Սերգեյի առևանգված որդին ազատ է արձակվել. «Հրապարակ»

23 Հունվար, 2018 08:40
Երջանիկ հեփի էնդ. Շինանյութի Սերգեյի առևանգված որդին ազատ է արձակվել. «Հրապարակ»

Ինչպես հայտնի է` անցած տարվա նոյեմբերի 12-ից գործարար Սերգեյ Մանուկյանի` Շինանյութի Սերգեյի որդուն Կիեւում առեւանգել էին։ Նախօրեին նա ազատ է արձակվել, ինչի մասին առաջինն ավետեց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը։ Ի դեպ, տղայի հետ առեւանգել էին նաեւ ազգականին․ առեւանգողները նրանց տարել էին առանձնատան բակից ու տեւական ժամանակ կապի դուրս չէին գալիս հարազատների հետ։ Դեկտեմբերի վերջին «Հրապարակ»-ին լուրեր հասան, որ մեծ փրկագին են պահանջել տղաների համար, խոսքը մոտ 30 միլիոն դոլարի մասին էր։ Սակայն դրանից հետո կրկին կապը խզվել էր, եւ հարազատների հույսերը՝ ողջ եւ առողջ ետ ստանալ պատանդներին, աստիճանաբար նվազում էին։ Իսկ վերջին օրերին հակասական լուրեր էին պտտվում, թե մեծ փրկագին է վճարվել, իսկ գործարարին մոտ շրջանակներն էլ վստահեցնում էին, որ իրավապահներն են դուրս եկել հետքի վրա, եւ հնարավոր է երիտասարդներն ազատ արձակվեն։

Ի դեպ, հարազատները, այդ թվում նաեւ առեւանգվածի փեսան՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, արդեն մի քանի օր է՝ Կիեւում են, իսկ Հայաստանում երեկվանից մաղարիչ են խմում եւ նշում երջանիկ հեփի էնդը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին