Նյու Յորքի նահանգի իշխանությունները ժամանակավորապես կստանձնեն համանուն մեգապոլիսի տեսարժան վայրերի՝ Ազատության արձանի եւ Էլիս կղզու ծախսերը, որոնք փակվել են ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության ֆինանսավորման դադարեցման պատճառով:
Այս մասին ասված է հունվարի 21-ին նահանգապետ Էնդրյու Քուոմոյի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Երկու տեսարժան վայրերն էլ հունվարի 20-ին եւ 21-ին զբոսաշրջիկների կողմից այցելության համար փակ էին «հատկացումների ժամանակավոր դադարեցման» պատճառով:
Նրանց, ովքեր արդեն տոմս էին գնել, առաջարկվել է գնալ այլ էքսկուրսիաներ: Ինչպես նշել են նահանգապետ Քուոմոյի ներկայացուցիչները, այժմ նահանգի բյուջեից օրական 65 հազար դոլար կտրամադրվի այն ծախսերի համար, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ցանկացողները կարողանան այցելել Ազատության արձան եւ Էլիս կղզի: Հունվարի 22-ին մուտքը բաց կլինի:
Փաստաղթղում նշված է, որ այդ տեսարժան վայրերը շատ կարեւոր են Նյու Յորք քաղաքի եւ ամբողջ նահանգի տնտեսության համար: 2016 թվականին Լիբերտի կղզի, որտեղ գտնվում է Ազատության արձանը, այցելել է 4,5 միլիոն մարդ, որոնք ծախսել են շուրջ 263,2 միլիոն դոլար: Դա թույլ է տվել մոտավորապես 3,4 հազար մարդու ապահովել աշխատանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: