Կարևոր իրադարձություններ

ԵԿՄ-ն Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ֆինանսական աջակցության համար դիմում է համայնքային բյուջեներին. «Հրապարակ»

23 Հունվար, 2018 08:15
ԵԿՄ-ն Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ֆինանսական աջակցության համար դիմում է համայնքային բյուջեներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկիր պահելու առաքելություն ստանձնած Երկրապահ կամավորականների միությունը՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, պարզվում է, հենց հերթը հասնում է սեփական միջոցներով ամանորյա միջոցառում կազմակերպելուն, ֆինանսական աջակցության համար դիմում է համայնքային բյուջեներին: Մենք արդեն գրել ենք, որ Ծաղկաձորի համայնքապետը նախորդ տարվա դեկտեմբերին, ավագանու որոշմամբ, ԵԿՄ-ին, որպես դրամական աջակցություն, 30 հազար էր տրամադրել՝ զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար: Պարզվում է՝ Մասիսի համայնքապետարանը նույնպես ԵԿՄ-ին նույն նպատակով գումար է հատկացրել:

Հիմք ընդունելով ՀՀ ԵԿՄ Մասիսի տարածքային բաժանմունքի նախագահի գրությունը` կազմակերպության ամանորյա միջոցառումներին աջակցելու համար Մասիսի համայնքապետարանն իր բյուջեից 100 հազար դրամ է հատկացրել ԵԿՄ Մասիսի տարածքային բաժանմունքին: Նշենք, որ, մեր տեղեկություններով, ԵԿՄ տարածքային կազմակերպությունները գումար հատկացնելու վերաբերյալ գրություններ են ուղարկել գրեթե բոլոր համայնքների ղեկավարներին եւ չեն մերժվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին