Կարևոր իրադարձություններ

Հարց է ծագում, թե ո՞ր տեսանկյունից է իրավիճակը վերահսկելի, «Փաստ»

23 Հունվար, 2018 07:45
Հարց է ծագում, թե ո՞ր տեսանկյունից է իրավիճակը վերահսկելի, «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն որերորդ տարին է Վահրամ Բաղդասարյանը նույն հանգստությամբ հայտարարում է, որ Հայաստանի տնտեսական վիճակը, գնաճը, աղքատության մակարդակը վերահսկելի է: Եվ ամեն անգամ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, կամ այլ ՀՀԿ–ականի՝ «ամեն ինչ լավ է» «սփոփիչանման» արտահայտությունից հետո հասարակությունը բառերի մի մեծ տարափ է տեղում ոչ միայն նրա, այլև՝ ՀՀԿ–ի «գլխին»:

Եվ սա այն բանից հետո, երբ մեկ այլ կարկառուն ՀՀԿ–ական հնչեցրել էր այն արտահայտությունը, թե՝ գնաճը աղքատների վրա չի ազդի, քանի որ նրանք միայն հաց ու կարտոֆիլ են ուտում: Այս միտքը դեռ չմարսած, հիմա էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը ճեպազրույցի ժամանակ ասել է, թե ռեալ են գնահատում իրենց ռեսուրսները:

«Անընդհատ խոսում ենք՝ ինչպես անել, որ արտաքին պարտքի մարմանը համաչափ՝ կարողանանք բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները: Կառավարությունը տնտեսական ոլորտում բավականին ճկուն քաղաքականություն է վարում: Մենք ունենք շատ ներդաշնակ տնտեսական աճ: Կառավարությունը հաջողված քաղաքականություն է որդեգրել»,– երեկ լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նա:

Նա նաև վերահաստատել է իր այն հայտարարությունը, համաձայն որի կառավարությունը եկամտահարկի գլոբալ փոփոխությունների փաթեթ է պատրաստում` ևս մեկ անգամ ընդգծելով, որ ինքը միշտ էլ դեմ է եղել կոսմետիկ լուծումներին:

«Պետք է լինեն արմատական փոփոխություններ: Մենք ասել ենք, որ եկամտահարկի հետ կապված կառավարությունը պետք է փաթեթ ներկայացնի, որը պետք է ենթադրի գլոբալ փոփոխություններ»,– նշել է պատգամավորը:

Այն, որ երկրին գլոբալ փոփոխություններ են անհրաժեշտ, անվիճելի է, բայց ամենավատն այն է, որ այդ փոփոխությունները միշտ ի վնաս հասարակության են տեղի ունենում: Դրանից հետո, որպես կանոն, հարուստներն էլ ավելի են հարստանում, իսկ քանի որ աղքատներն ավելի աղքատանալու էլ տեղ չունեն, բռնում են գաղթի ճանապարհն ու հեռանում երկրից:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին