Կարևոր իրադարձություններ

Բաշար Ասադի զորքերը գրավել են «Աբու Զուհուր» ավիաբազան

22 Հունվար, 2018 23:38
Բաշար Ասադի զորքերը գրավել են «Աբու Զուհուր» ավիաբազան

Սիրիայում՝ Բաշար Ասադի կառավարական զորքերը և իրանամետ խմբավորումները, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ, գրավել են Իդլիբում տեղակայված «Աբու Զուհուր» ավիաբազան։

Ասադի զորքի գրոհումը սկսվել էր դեռևս երկու շաբաթ առաջ, այն բանից հետո, երբ Իդլիբում Սինջար բնակավայրի վրա հսկողություն էր դրվել։

«Աբու Զուհուր» ավիաբազան, որը գտնվում է Իդլիբ քաղաքից 40 կիլոմետրի վրա, անցել էր ոչ ծայրահեղ ընդդիմության և խմբավորումների վերահսկողության տակ, ովքեր Ասադի ռեժիմի դեմ հանդես էին գալիս 2015-ի սեպտեմբերին։

Աբու Զուհուր բնակավայրը և նույնանուն ավիաբազան տրանզիտային կետի դեր են խաղում Իդլիբի, Հալեպի հարավային շրջանների և Համայի արևելյան շրջանների միջև։ Գրավելով «Աբու Զուհուրը»՝ Ասադի զորքերը հնարավորություն են ստացել զանգվածային օդային հարվածներ հասցնել Մահարատ ան–Նուման և Խան–Շեյխուն բնակավայրերի վրա, ինչպես նաև Իդլիբի արևելքում՝ Սերակիբ շրջանի վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին