Կարևոր իրադարձություններ

Կոմպոզիտոր Վլադիմիր Շայինսկուն հողին են հանձնել Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը

22 Հունվար, 2018 21:33
Կոմպոզիտոր Վլադիմիր Շայինսկուն հողին են հանձնել Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը

Կոմպոզիտոր Վլադիմիր Շայինսկուն հունվարի 22-ին հողին են հանձնել Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է կոմպոզիտորի որդին՝ Վյաչեսլավ Շայինսկին: Վլադիմիր Շայինսկին կյանքի 93-րդ տարում մահացել Է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին Սան Դիեգոյում (ԱՄՆ):

Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել Շայինսկու ամենամերձավորները՝ կինը, զավակներն ու ընկերները: Այսօր ավելի վաղ Մոսկվայի կոմպոզիտորների տանը կայացել Է Շայինսկու քաղաքացիական հոգեհանգիստը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին