Կարևոր իրադարձություններ

Թուրքիան Մոսկվայի հետ համաձայնագիր ունի Աֆրինում գործողության վերաբերյալ. Էրդողան

22 Հունվար, 2018 21:23
Թուրքիան Մոսկվայի հետ համաձայնագիր ունի Աֆրինում գործողության վերաբերյալ. Էրդողան

Անկարան պայմանավորվածություններ ունի Մոսկվայի հետ ընդդեմ սիրիական Աֆրին քաղաքում քրդական աշխարհազորի «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է թուրքական Yeni Safak թերթը։

«Թուրքիան չի հրաժարվի Աֆրինում գործողությունից, և այն համաձայնագիր ունի Ռուսաստանի հետ»,-հայտարարել է Էրդողանը։

«ԱՄՆ-ն այդ տարածաշրջան է մատակարարել 5000 խմբաքանակ սպառազինություն։ Այն բաշխվել է ահաբեկչական կազմակերպությունների միջև»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։

 

Լրահոս

Դիտել ավելին