Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    483

  • EUR

    595
    603

  • RUB

    8,41
    8,66

Կարևոր իրադարձություններ

Հարյուր հազարավոր ամերիկուհիներ են մասնակցել կանանց երկրորդ երթին

22 Հունվար, 2018 21:17
Հարյուր հազարավոր ամերիկուհիներ են մասնակցել կանանց երկրորդ երթին

Հարյուր հազարավոր կանայք են դուս եկել ԱՄՆ-ի քաղաքների փողոցներ՝ մասնակցելու կանանց երկրորդ երթին, որը կոչված է քաղաքական գործիչների ու հասարակության ուշադրությունը գրավել անիրավահավասարության խնդիրների վրա: Ցույցի տեսագրությունը հրապարակել է Ruptly-ն։

The Independent-ի տվյալներով, մասնավորապես Նյու Յորքում ակցիային մասնակցել է շուրջ 100 հազար, Լոս Անջելեսում՝ 300 հազար մարդ: Երթի ընթացքում ցուցարարարների առջեւ ելույթ են ունեցել դերասանուհիներ Նատալի Փորթմանը, Սքառլեթ Յոհանսոնը եւ Եվա Լոնգորիան:

 

Նշվում է, որ ցույցեր են անցկացվել նաեւ ԱՄՆ-ի սահմաններից դուրս, օրինակ, Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Գերմանիայում:

Ընդ որում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որի քաղաքականության դեմ են նաեւ բողոքում ակցիայի մասնակիցները, սարկազմով է արտահայտվել երթի մասին: «Դուրս եկեք եւ փառաբանեք պատմական ուղենիշը եւ չտեսնված հաջողությունները տնտեսության մեջ: Կանանց գործազրկության ամենացածր մակարդակը 18 տարվա ընթացքում»,- գրել է նա Twitter-ի իր օգտահաշվում:

Առաջին երթը տեղի է ունեցել մեկ տարի առաջ եւ կապված էր Թրամփի պաշտոնակալության արարողության հետ: Այն բողոքի մեկօրյա ամենախոշոր երթը դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ: Միայն երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում այն ժամանակ փողոցներ դուրս եկավ ավելի քան 500 հազար մարդ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին