Կարևոր իրադարձություններ

Ի՞նչն է առաջնայինը «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության համար

14 Հոկտեմբեր, 2015 16:12
Ի՞նչն է առաջնայինը «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության համար

«Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը երեկ ավարտեց նստացույցը: Շարժումն ի սկզբանե Բաղրամյան պողոտայից պայքարում էր էլէկտրէներգիայի սակագնի թանկամացման դեմ, իսկ օրեր առաջ այն մի քանի քաղաքական ուժերի հետ համատեղ  համախմբվեց նոր ձևավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շուրջ:

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության որոշումների, իշխանափոխության, սահամանդրական բարեփոխումների վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի հետ:

-Պարո՛ն Ղուկասյան, «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժումը կարծես թե փոփոխել է իր դիրքորոշումը, էլէկտրաէներգիայից անցում կատարելով իշխանափոխության ու սահմանդրական բարեփոխումների դեմ պայքարին: Ո՞րն է նման փոփոխության պատճառը:

-Շարժումն ինչպես գիտեք մեկնարկել էր Բաղրամյան պողոտայի ակցիայից և այնտեղի պահանջները տեղափոխվել էր հրապարակ: «Ոտքի Հայաստան»-ը  մեկ ամսից ավել պնդում էր, որ անհրաժեշտ էր հանրային համախմբում, որպեսզի ավարտին հասցվեր էներգետիկ ոլորտում քաղաքացիների պահանջները: Իշխանությունները մասամբ այդ պահանջներին արձագանքեցին, խոսքը՝ սուբսիդավորման մասին է, մեր դերակատարությունն այդ ամբողջ ժամանակ կայանում էր նրանում, որ հարկավոր էր լինել հետևողական: Գտնում ենք, որ «Ոտքի՛ Հայաստան»-ը դրական դերակատարում այս հարցերում ունեցել է: Ժողովրդի մի մասի համար բեռը թեթևացել է:

Ինչ վերաբերվում է տրանսֆորմացիային, իսկապես օգոստոսից ի հայտ եկավ, որ այս իշխանություններն ունեն այնպիսի ձեռքբերված պարտավորություններ՝ արտաքին և ներքին ոլորտներում, որոնք անհնար են դարձնում հանրային շահերի պաշտպանությունը, տեղի ունեցավ և շարժման տրանսֆորմացիան: Շարժումը վերածվեց նոր քաղաքական հոսանքի՝ ընդդեմ ՀՀԿ-ն: Առաջ բերվեց պահանջ՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով երկրում ձևավորել լեգիտիմ իշխանություն: Այդ ժամանակ ազատ և արդար պայմաններ ստեղծելու համար առաջ քաշվեց պահանջ՝ ձևավորել ժողովրդի վստահության կառավարություն: Ձևավորվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ, որի նպատակն է՝ մինչև հանրաքվե հասնել կառավարության եւ Սերժ Սարգսյանի հրաժարականներին:Նման իրավիճակից ելնելով էլ մենք ժամանակավորապես, դադարեցրինք բողոքի ակցիան, որպեսզի համալրենք շարժման շարքերը և պատրաստվենք բողոքի ավելի մեծ ալիքի:

Իհարկե, այդ ծրագրի շուրջ դեռ ոչ բոլոր ընդդիմադիր ուժերն են միավորվել, քանի որ կան որոշակի անհամաձայնություններ, ՀԱԿ-ն ու ՀՀՇ դեռ չեն տեսնում, որ կան մոբիլիզացիայի բավարար պայմաններ:

- «Նոր Հայաստան» շարժման ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ պայքարը երկու ճյուղով է ընթանալու՝սահամանդրական բարեփոխումների և իշխանափոխության, նոր ձևավորված նախաձեռնությունը կկարողանա դրանց դեմ պայքարել: Եվ առաջիկա հանրահավաքի օրը հայտնի՞է:

-Առաջիկա հանրահավաքի մասին դեռ որոշում չի  կայացվել, մենք կարծում ենք, որ նոր սահամանդրության հանրաքվեն ինքնուրույն օրակարգ է, արտահերթ ընտրությունները՝ այլ, և այդ օրակարգերի միջև հատման կետ «Ոտքի Հայաստան»-ը չի տեսնում: Ըստ մեզ՝ առաջնային խնդիրը լեգիտիմ իշխանություն ձևավորելն է:  ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում գտնվելով իշխանության ղեկին այդ կուսակցության գործադիր մարմինը վերածվել է կազմակերպած հանցավոր համաձայնության․ որը մեր երկրում սահմանադրական կարգի հիմքերը տապալելու միջոցով յուրացնում է իշխանությունը:

-Պարո՛ն Ղուկասյան նշում եք, որ հատման կետեր չեք տեսնում այդ օրակարգերում: Այդ դեպքում հնարավոր կլինի՞ համատեղ աշխատել:

-Այդ ճակատում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության մասնակցությունը չի սահմանափակում ազատ գործելու հնարավորությունը: Համագործակցությունն այնքանով է արդյունավետ լինելու, որքանով համընկնելու են ծրագրային նպատակները: Իհարկե միավորվելու դրդապատճառները տարբեր են, բայց պատկերացումները բոլոր ուժերի մոտ նույնն են։ Որևէ նախադրյալ չկա, որ լինելու է առանց կեղծիքի քվեարկություն, ուստի մեզ համար կարեւոր է, որ իշխանափոխությունը տեղի ունենա մինչեւ հանրաքվեն, որպեսզի այդ գործընթացը կասեցվի։

-Արտահերթ նախագահականը նտրություններում  կառաջարդվե՞ք որպես նախագահի թեկնածու:

-Դժվարանում եմ ասել, իմ մասնակցությունը 2013թ․ նախագահական ընտրություններում նպատակ է ունեցել արտահայտել բողոք՝ երկրում կատարվող իրադարձությունների դեմ, շինծու ընտրություններին։ Ինչ վերաբերվում է արտահերթ ընտրությունների մասնակցելուն այդ որոշումը կարելի է ընդունել այն ժամանակ, երբ կհասնենք այդ իրավիճակին, իհարկե գնահատելով նաև հանրային աջակցության չափը: Քաղաքացիական շարժման, սկզբունքներից մեկն այն է, որ նման հարցերում չեզոք լինենք, Ոտքի Հայաստան շարժումն այսօր թեկնածու չի առաջադրում: Մեկ թեկնածուի շուրջ միավորվելը բարդույթ է, դրա համար այս փուլում մենք չեզոնք ենք և նման կոչ ենք անում մյուսներին: 

 

Լրահոս

Դիտել ավելին