Կարևոր իրադարձություններ

Թուրքիան քննադատել է Աֆրինում գործողության սահմանափակման վերաբերյալ ԱՄՆ-ի կոչը

22 Հունվար, 2018 19:28
Թուրքիան քննադատել է Աֆրինում գործողության սահմանափակման վերաբերյալ ԱՄՆ-ի կոչը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Պետդեպի կոչը՝ սահմանափակելու սիրիական Աֆրինում ռազմական գործողության մասշտաբներն ու տևողությունը։

«ԱՄՆ-ը մեզ ասում է, որպեսզի ժամկետները սահմանափակվեն։ Ես հարցնում եմ՝ իսկ Աֆղանստանում, Իրաքում Ձեր ժամկետներն ավարտվե՞լ են։ Դուք դեռևս գտնվում եք այնտեղ։ Հենց մեր աշխատանքն այնտեղ ավարտվի, նպատակներն իրագործվեն, ապա գործողությունը կավարտվի, և մենք կհեռանանք։ Մենք աչք չենք դնում ուրիշի հողերի վրա»,- Hurriyet-ը մեջբերում է Էրդողանի խոսքերը։

 

Լրահոս

Դիտել ավելին