Կարևոր իրադարձություններ

Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից

22 Հունվար, 2018 20:13
Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Գրուշկոյին ազատել Է ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պարտականություններից: Հունվարի 22-ի համապատասխան հրամանագիրը հրապարակված Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ին:

«Ալեքսանդր Վիկտորի Գրուշկոյին ազատել Բրյուսելում Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի պարտականություններից»,-ասված Է փաստաթղթում:

Հունվարի 22-ին մեկ այլ հրամանագրով Գրուշկոն նշանակվել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար: «Ալեքսանդր Վիկտորի Գրուշկոյին նշանակել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված Է հրամանագրում: Երկու փաստաթուղթն Էլ ուժի մեջ են մտնում ստորագրման օրվանից:

 

Լրահոս

Դիտել ավելին