Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի Հայաստանի 2018 թվականի չեմպիոն

22 Հունվար, 2018 19:04
Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի Հայաստանի 2018 թվականի չեմպիոն

18-ամյա Հայկ Մարտիրոսյանը հռչակվել է շախմատի Հայաստանի 2018 թվականի չեմպիոն, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է Հայաստանի առաջնության վերջին տուրը:

Հայաստանի չեմպիոնի տիտղոսը որոշվել է Հայկ Մարտիրոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան պարտիայում: Մարտիրոսյանը խաղացել է սպիտակ խաղաքարերով և չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար նրան բավարար է եղել ոչ-ոքի արդյունքը, իսկ Հայաստանի չեմպիոն դառնալու համար Հովհաննիսյանին անհրաժեշտ էր միայն հաղթանակ:

Այսպիսով Մարտիրոսյանը հռչակվել է Հայաստանի 2018 թվականի չեմպիոն և նվաճել Հայաստանի հավաքականի ուղեգիր:

 

Լրահոս

Դիտել ավելին