Կարևոր իրադարձություններ

Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը նոր դարաշրջան է ստեղծում. Փենս

22 Հունվար, 2018 18:56
Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը նոր դարաշրջան է ստեղծում. Փենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք ստեղծում է բանակցային գործընթացում նոր դարաշրջան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը։

«Հուսով եմ՝ մենք գտնվում ենք բանակցությունների վերսկսման նոր դարաշրջանի սկզբին՝ տասնամյակներ ձգձվող հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասել է նա։

Դեկտեմբերի 6-ին Թրամփը հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին։ Բացի այդ, նա հանձնարարել էր ամերիկյան դեսպանությունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։

Քաղաքական գործիչը, այդուհանդերձ, ընդգծել էր, որ այդ որոշումը չի ազդում Վաշինգտոնի դիրքորոշման վրա. ամերիկյան իշխանությունները կշարունակեն խաղաղության աջակցումն Իսրայելի և Պաղեստինի միջև։

 

Լրահոս

Դիտել ավելին