Կարևոր իրադարձություններ

Կրասնոդարում 2 հայի սպանությունից նոր մանրամասներ են հայտնի

22 Հունվար, 2018 18:23
Կրասնոդարում 2 հայի սպանությունից նոր մանրամասներ են հայտնի

Դեկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Լադոժսկայա բնակավայրում գտնվող «Огонёк» սրճարանում Ալեքսնադր Սիտավիչուսը սպանել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ Ռոման Սիրակոսյանին և Արտյոմ Միրզոյանին, ինչպես նաև գնչուական համայնքից Նիկոլայ Կուզմենկոյին:

33-ամյա Սիտավիչուսն անմիջապես ձերբակալվել է: Միջադեպից հետո բնակավայրում իրավիճակը սրվել է, ինչի առնչությամբ Ուստ-Լաբինսկի շրջանի ղեկավար Նիկոլայ Արտյուշչենկոն հանդիպել է հայկական և գնչուական համայնքների ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկել միջէթնիկական թշնամությունը կանխելու միջոցները:

Ավելի ուշ դեպքի մասին մանրամասներ է ներկայացրել «Առաջին իրավապաշտպան կենտրոն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության խորհրդի քարտուղար Ռոման Պլյուտան:

Նրա խոսքով՝ սպանվածները դեպքին նախորդած կոնֆլիկտին որևէ մասնակցություն չեն ունեցել:

Ալեքսանդր Սիտավիչուսի և սրճարանում գտնվող գնչուների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչից հետո Սիտավիչուսն ու Ալեքսեյ Միրոնովը լքել են սրճարանը՝ խոստանալով վերադառնալ:

Դեկտեմբեր 31-ին՝ ժամը 01:21-ին, նրանք զինված վերադարձել են սրճարան և սպանել  Միրզոյան Արտյոմին (1993 թվականին ծնված, նախկինում դատապարտված, միջադեպի ժամանակ եւս գտնվել է հետաքննության տակ), Սիրակոսյան Ռոմանին (1986 թվականին ծնված, սրճարանի դիջեյը) և սրճարանից դուրս գալիս՝ ավտոմեքենայի մեջ նստած 18-ամյա Կուզմենկո Նիկոլայ Իվանովիչին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին