Կարևոր իրադարձություններ

«Ռոբսոնից» հարցազրույց վերցրած բլոգերին ձերբակալել են

22 Հունվար, 2018 16:10
«Ռոբսոնից» հարցազրույց վերցրած բլոգերին ձերբակալել են

Սոչիում ձերբակալել են «БлогСочи» կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Վալովին, գրում են տեղական լրատվամիջոցները:

Իրավապահները հայտնել են, որ բլոգերը փորձել է գումար շորթել ՌԴ Պետական դումայի պատգամավոր Յուրի Նապսոյից:

«Ես ներկա եմ եղել նախնական քննչական գործողություններին, խուզարկությանը և ձերբակալությանը: Նրան ձերբակալել են գիշերը՝ ժամը 11: 45-ին», - ասել է բլոգերի պաշտպան Ալեքսանդր Պոպկովը:

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Վալովը հարցազրույց էր ունեցել Հայաստանի արտգործնախարարի նախկին խորհրդական Ռուբեն Թաթուլյանի հետ, ով հանրությանը հայտնի է «Ռոբսոն» մականունով:

Բլոգերի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին