Կարևոր իրադարձություններ

Սոբչակը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ՝ ընտրություններում առաջադրման համար

22 Հունվար, 2018 12:10
Սոբչակը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ՝ ընտրություններում առաջադրման համար

Հաղորդավարուհի, ՌԴ նախագահական ընտրությունների թեկնածու Քսենյա Սոբչակը հավաքել է ավելի քան հարյուր հազար ստորագրություն, ինչը բավարար է նախագահական ընտրություններին գրանցվելու համար, գրում է Ria Novosti-ն:

«101 հազար 8 ստորագրություն»,- նշված է Սոբչակի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին: Սոբչակն առաջադրվել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից: Նա իրեն անվանում է «թեկնածու բոլորի դեմ»:

Նշենք, որ ոչ խորհրդարանական կուսակցությունների թեկնածուները պետք է հավաքեն առնվազն հարյուր հազար ստորագրություն, միևնույն ժամանակ, մեկ մարզից կարող են հաշվառվել առավելագույնը 2.500 ընտրող:

 

 

Լրահոս

Դիտել ավելին