Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    483

  • EUR

    593
    601

  • RUB

    8,4
    8,65

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Եվրոպայում խոսում են Բրիտանիայի և ԵՄ–ի միջև «հատուկ» գործարքի կնքման հնարավորության մասին

21 Հունվար, 2018 21:20
Եվրոպայում խոսում են Բրիտանիայի և ԵՄ–ի միջև «հատուկ» գործարքի կնքման հնարավորության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ենթադրել է, որ Մեծ Բրիտանիան կարող է Brexit-ից հետո ԵՄ–ի հետ հատուկ առևտրային գործարք կնքել։ Բայց զգուշացրել է, որ նա չի կարող միասնական շուկայից լիիրավ օգտվել, եթե չընդունի դրա պայմանները։

«Միասնական շուկայում չպետք է լինի «սերուցքը քաշել», քանի որ դա նրա վախճանը կլինի»,– ասել է նա։

«Եթե դուք որոշեք չընդունել նախնական պայմանները, մուտքի լիարժեք հնարավորություն չեք ունենա։ Կարևորն այն է, որ մարդիկ հասկանան, որ չի կարելի միաժամանակ երկու աթոռի վրա նստել»։

Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան կարող է «ավելի խորը հարաբերություններ ունենալ» ԵՄ–ի հետ, քան մյուս երկրները, ինչպես նաև Նորվեգիայի հետ, բայց բացառել է միասնական շուկայից լիիրավ օգտվելու հնարավորությունը, քանի որ «բրիտանացիները որոշել են դուրս գալ»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին