Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական ուժերն Աֆրինից հետ շպրտելու մասին

21 Հունվար, 2018 20:00
Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական ուժերն Աֆրինից հետ շպրտելու մասին

Քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» (ԺԻՈՒ) հունվարի 21-ին հայտարարել են, որ թուրք զինվորականներն ստիպված են եղել նահանջել Սիրայի Աֆրինի շրջան մուտքի փորձի ժամանակ։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԺԻՈՒ-ի ներկայացուցիչների հայտարարությունը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Աֆրինում ԺԻՈՒ-ի ներկայացուցիչ Բիրուսկա Հասաքի խոսքով՝ թուրքական ուժերը հետ են շպրտվել թեժ բախումներից հետո։ ԺԻՈՒ-ի մեկ այլ ներկայացուցիչ Նուրի Մահմուդին հայտարարել է, որ «Աֆրինի դեմ Թուրքիայի բոլոր ցամաքային ռազմական գրոհները հետ են մղվել, և նրանք (զինվորականները) ստիպված են եղել նահանջել»։

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Milliyet թերթը, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է Աֆրինում երկրի ԶՈՒ ցամաքային գործողության սկիզբը։ Anadolu գործակալության տվյալներով՝ թուրք զինվորականները գործում են Սիրիայի կառավարությանն ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կազմավորումների հետ։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինի շրջանում քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության սկզբի մասին։ Այդտեղ բնակվում է 1.5 մլն սիրիացի քուրդ։ Գործողության առաջին օրը Թուրքիայի ռազմա-օդային ուժերի 72 ինքնաթիռ 108 թիրախ են խոցել Աֆրինի յոթ կետերում, ինչից հետո վերադարձել են ավիաբազա։ Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ օդից ռմբակոծման հետևանքով Աֆրինում զոհվել է վեց խաղաղ բնակիչ և ԺԻՈՒ-ի երեք մարտիկ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին