Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,04
    7,34

Կարևոր իրադարձություններ

Չեմ գտնում իմ երազած տղամարդուն, ով իմ առջև սահմանափակումներ չի դնի. Ջուս

21 Հունվար, 2018 18:20
Չեմ գտնում իմ երազած տղամարդուն, ով իմ առջև սահմանափակումներ չի դնի. Ջուս

Էպատաժային երգչուհի Ջուսը շուտով երկրպագուներին կներկայացնի նոր երգ՝ բոլորովին նոր ոճում։ Աղասի Գեւորգյանը նրա համար հեղինակել է Երեւանի մասին ստեղծագործություն, որի հիման վրա գարնանը կնկարահանվի տեսահոլովակ։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ Ջուսը․ «Ես միշտ աշխատում եմ փոփոխել երգացանկս, որպեսզի երկրպագուներս չհոգնեն նույնական ոճից։ Հաճախ լողում եմ մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղություն»,-ասաց երգչուհին՝ հավելելով, որ երկրպագուները իրենից կարող են սպասել ուրախ, պարային երգ։ Նա տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում են նաեւ համերգային շրջագայություններ, սակայն այդ մասին դեռ վաղ է խոսել։ 

«Ժողովուրդ»-ը Ջուսի հետ զրուցեց նաեւ նրա անձնական կյանքի մասին։ Նա նշեց, որ արդեն հասցրել է հաղթահարել դժվարությունները, որոնք ունեցել էր նախկին ամուսնուց բաժանվելուց հետո․«Կարեւորն այն է, որ ետ չնայելով՝ առաջ գնամ։ Այդպես էլ անում եմ։ Ասեմ, որ այդ առնչությամբ այլեւս վերքեր չունեմ։ Այնպես է ստացվել, որ իմ երազած տղամարդուն դեռ չեմ գտնում։ Ուզում եմ հանդիպել այնպիսի մեկին, որը չի ծխի, չի խմի, սպորտով կզբաղվի, կսիրի, կհարգի ինձ, ժլատ չի լինի եւ մշտապես անակնկալներ կմատուցի։ Նրա կողքին ես ինձ պետք է թագուհի զգամ։ Իմ տղամարդը չպետք է արգելի ինձ այս կամ այն զգեստը կրել, քանի որ ես արտիստ եմ եւ ինքս պետք է որոշեմ իմ անելիքները։ Այսինքն՝ կողքիս պետք է լինի մեկը, ով իմ առջեւ սահմաններ չի դնի, փոխարենը միշտ կաջակցի ինձ։ Հիմա, ինչպես նշեցի, նման տղամարդու չեմ տեսնում, այդ պատճառով էլ չեմ մտածում անձնականիս մասին»։ 


Մանրամասն ̀ սկզբնաղբյուրում

 
 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին