Կարևոր իրադարձություններ

Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է Ասիայում կենդանիների անօրինական առևտրի ամենամեծ ցանցի ղեկավարին

21 Հունվար, 2018 00:20
Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է Ասիայում կենդանիների անօրինական առևտրի ամենամեծ ցանցի ղեկավարին

Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով ենթադրվում է, որ Ասիայի կենդանիների անօրինական առևտրի ամենամեծ ցանցի ղեկավարն է: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Վիետնամական ծագումով 40-ամյա այդ տղամարդը ձերբակալվել է Լաոսի սահմանին գտնվող մի քաղաքում: Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման մաքսանենգ ճանապարհով երկրից փղոսկր և ռնգեղջյուրի եղջյուր դուրս հանելու համար: Նա ձերբակալվել է հունվարի 19-ին, երբ փորձել է մաքսանենգ ճանապարհով Աֆրիկայից Թայլանդ տանել 14 ռնգեղջյուրի եղջյուր, որն արժի մոտ 700 000 ֆունտ:

 

Լրահոս

Դիտել ավելին