Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը կխոչընդոտի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին

21 Հունվար, 2018 00:07
Ռուսաստանը կխոչընդոտի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին

Ռուսաստանը դիվանագիտական աջակցություն կցուցաբերի Սիրիային, որի տարածքում Թուրքիան ռազմական արշավ է սկսել:

Ինչպես նշում է РИА Новости-ն, ՌԴ-ն ՄԱԿ-ում կաջակցի Թուրքիային ուղղված ռազմարշավը դադարեցնելու պահանջին: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով առաջին փոխնանգահ Ֆրանց Կլինցեվիչը:

Թուրքիայի Գլխավոր հրամանատարությունը շաբաթ հայտարարել է սիրիական Աֆրին քաղաքում քուրդ զորամիավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմարշավի մեկնարկի մասին: Ռազմական գործողություններն սկսվել են երևանյան ժամանակով 18:00-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին