Թուրքական բանակը մտադիր է ահաբեկիչներից մաքրել ոչ միայն Աֆրինի շրջանը, այլև Սիրիայի տարածքի զգալի մասը, հայտարարել է Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Իլնուր Չևիքը։

«Թուրքիայի հանձնարարությունն է հանդիսանում «Քրդական աշխատավորական կուսակցության», «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» և «Դեմոկրատական միության» ահաբեկիչների ոչնչացումը Եփրատ գետի արևելքից մինչև Իրաքի հետ սահման ընկած տարածքում»,-ասել է նա։
Անկարան մտադիր է նաև ազատագրել սիրիական Մանբիջ քաղաքն ու փոխանցել այն արաբ բնակչությանը, հայտնել է խորհրդականը A Haber հեռուստաալիքի եթերում։