Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ճանապարհին արգելափակված ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն

20 Հունվար, 2018 22:07
Վրաստանում ճանապարհին արգելափակված ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն

Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա ճանապարհին արգելափակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանատունը:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է այդ տեղեկատվությունը և հայտնում, որ ՀՀ որևէ քաղաքացի արգելափակված չէ, իսկ Թբիլիսիից դուրս եկող բոլոր ճանապարհները բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։
Shamshyan.com-ի տարածած լուսանկարներում և տեսանյութում պատկերված ավտոմեքենաները, ոչ թե գտնվում էին Թբիլիսիից 40 մետր հեռավորության վրա, ինչպես նշվում էր հաղորդագրության մեջ, այլ վրաց-ռուսական սահմանին էին կանգնած` անցակետի փակ լինելու պատճառով։
Ավտոմեքնաները այնտեղ կանգնած էին ոչ թե 3 օր, այլ մի քանի ժամ և որևէ արտակարգ իրավիճակ չի եղել, այլ անվտանգության նպատակով անցակետով երթևեկը դադարեցվել էր։ Այսօր ժամը 17։30 դրությամբ անցակետը բացվել է և թեթև մարդատար մեքենաների համար երթևեկությունը վերականգնվել է։
Վրաստանում ՀՀ դեսպանություն

 

Լրահոս

Դիտել ավելին